Մեկ օրում՝ 9 ՃՏՊ, 12 վիրավոր
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 1-ից 2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 55 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու` 6, ֆիզիկական ներգործության և սառը զենքի հայտնաբերման՝ 4-ական, անձնական ունեցվածքի գողության, խարդախության ու կաշառակերության՝ 3-ական, հոգեկան ներգործության, թմրանյութի իրացման, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու և ընտանեկան բռնության՝ 2-ական, բնակարանային գողության, խուլիգանության, ապօրինի ծառահատման, սեքսուալ բռնի գործողություններին հարկադրելու, պատմության կամ մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր ոչնչացնելու կամ վնասելու և անձին ապօրինի ազատությունից զրկելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 15 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու՝ 2, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան