DW. Խարկովի զինվորական գերեզմանոցում սպառվում են ուկրաինացի զինվորների գերեզմանների համար նախատեսված տեղերը
Խարկովի թիվ 18 զինվորական գերեզմանատան Փառքի ծառուղում, որտեղ թաղված են զոհված ուկրաինացի զինվորները, գերեզմանների տեղերը սպառվում են։ Այդ մասին Twitter-ի իր էջում Deutsche Welle-ի հրապարակմանն անդրադարձել է «Գազետա ռու»-ն։
Ուկրաինայի ազգային գվարդիայի զինծառայող Վլադիսլավ Սիսոևի խոսքով՝ գերեզմանոցում տեղերը սպառվում են՝ մահացածների մեծ թվի պատճառով։
«Այստեղ մեր զորամասից շատ զինվորներ կան»,-ասել է նա։
Նշվում է, որ քաղաքային իշխանությունները նախատեսում են ընդլայնել Փառքի ծառուղին, որտեղ պետական ծախսերով կանգնեցվում են ուկրաինացի զինվորականների համար նախատեսված հուշարձանները։
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիան 164 միլիոն դոլարի դրամաշնորհ կհատկացնի Ուկրաինայի վերականգնման համար
- Ուկրաինայում պատերազմն ինքնըստինքյան կլուծվի հաջորդ կամ երկու տարվա ընթացքում․ ԱՄՆ բանակի նախարար
- ԱՄՆ-ը 7 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայի մշակութային ժառանգության պաշտպանության համար
- Բելառուսը հերքել Է Ուկրաինայի հետ սահմանին փոխհրաձգության մասին լուրերը
- Ուկրաինուհին մոր, որդու և շան հետ ապաստան է ստացել բրիտանացի նախարարի ընտանիքում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան