Պաղեստինի ԱՆ-ն հայտնել է իսրայելցի զինվորականների կողմից դեռահասի սպանության մասին
Հինգշաբթի օրը Պաղեստինցի դեռահաս է սպանվել իսրայելական ուժերի կողմից Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Քալքիլիա քաղաքի մոտ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։
Նրա խոսքով՝ 15-ամյա արաբը տեղում մահացել է մեջքի շրջանում ստացած հրազենային վիրավորումից։ Նույն միջադեպի ժամանակ ևս երկու պաղեստինցի հրազենային վնասվածքներ են ստացել։ Նրանցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է տեղի հիվանդանոց։
Իսրայելի զինվորականները հակաահաբեկչական գործողություններ և ռեյդեր են իրականացնում Հորդանան գետի Արևմտյան ափում 2022 թվականի ապրիլի 10-ից՝ ի պատասխան հրեական պետության քաղաքներում մի շարք ահաբեկչությունների: 2022 թվականին ավելի քան 220 արաբ է սպանվել իսրայելցիների հետ բախումների ժամանակ։
Հարակից հրապարակումներ`
- Հորդանան գետի արևմտյան ափին պաղեստինցիների զոհերի թիվը հասել է 9-ի
- Ալիևը և Իսրայելի պաշտպանության նախարարը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցությունը
- Պաղեստինի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
- Թել Ավիվի արվարձանում ինքնաձիգով և պայթուցիկով զինված պաղեստինցու են ձերբակալել
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է