Էդգար Ղազարյան. Հայաստանում ԱՄՆ-ը դեսպանի առջև դրված խնդիրները բարդանում են
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, արձագանքելով օրեր առաջ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության հրապարակած տեղեկատվությանը, գրել է.
«Ակնհայտ առաջընթաց մի քանի օրում
Ընդամենի օրերի ընթացքում ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նորին Գերազանցություն Լիլիթ Մակունցը Հայաստան-Ֆրեզնո համագործակցությունից անցել է Հայաստան-Կալիֆորնիա համագործակցության։
Հայաստանում ԱՄՆ-ը դեսպանի առջև դրված խնդիրները բարդանում են։
Նա ստիպված է դիվանագիտական փոխադարձություն կիրառել և զարգացնել ԱՄՆ-Լոռի համագործակցությունը` ԱՄՆ-Ալավերդի համագործակցության փոխարեն»։
Նշենք, որ դեսպանության ֆեյսբուքյան էջը հայտնել էր, որ փետրվարի 27-ին Սակրամենտոյում դեսպան Մակունցը հանդիպել է Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Կալիֆորնիա համաձայնագրի շրջանակներում երկկողմ համագործակցության ընդլայնման, փոխադարձության սկզբունքով առևտրային առաքելությունների իրականացման հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձ են կատարել Կալիֆորնիայի հայ համայնքային խնդիրներին։
Լուսանկարները՝ դեսպանության ֆեյսբուքյան էջից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին