Իշխան Սաղաթելյան.Եթե մեր ժողովուրդը շարժվում է դեպի անդունդ, ուրեմն մենք պետք է դառնանք այդ ընթացքի կասեցնողը
«Մենք մեզ վերագտնելու, մեր ուժերին հավատալու, մեր ինքնավստահությունը նորոգելու, մեր միասնությունը վերականգնելու հրամայականի առջև ենք»,-ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ ելույթ ունենալով Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միության սրահում Հ․ Յ․ Դաշնակցության հիմնադրման 133-ամյակին նվիրված հանդիսավոր տոնակատարությանը:
Շարունակելով խոսքը՝ նա նշել է.
«Հայաստանում շատերը կարծում են, որ իրենք չեն կարող ազդել քաղաքական գործընթացների վրա։ Մտածում են, որ այս ամենը մեծ տերությունների խաղ է, որի վրա ժողովուրդը չի կարող ազդել։ Դա այդպես չէ: Մենք պետք է ապացուցենք, որ իրադրության տերը ժողովուրդն է, ժողովուրդն է այն գործոնը, որը կարող է փոխել իրավիճակը և մենք ժողովրդին պետք է առաջարկենք այդ գործիքակազմը»։
Դաշնակցական ընկերներին ուղված հատվածում Սաղաթելյանը շեշտել է.
«Եթե մեր ժողովուրդը հուսահատվում և տատանվում է, ուրեմն մենք պետք է լույսի և հույսի ճրագ վառողը դառնանք նրա համար։ Եթե մեր ժողովուրդը նետվում է մարտի, ուրեմն մենք պետք է լինենք նրա առաջնորդողը։ Եթե մեր ժողովուրդը շարժվում է դեպի անդունդ, ուրեմն մենք պետք է դառնանք այդ ընթացքի կասեցնողը»։
Երեկոյին ներկա են եղել Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քեչեճյանը, շրջանի Հայ Դատի հանձնախմբի անդամները, թեմի հոգևորական դասի և ազգային մարմինների, միությունների և հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչները, մի շարք այլ հրավիրյալներ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան