Հասարակություն 17:20 04/03/2023 Հայաստան

Համաշխարհային նշանակության Լճաշեն գյուղը՝ կառուցված թագավորական դամբարանների վրա

Խորհրդային իշխանության տարիներինՍևանա լճի մակարդակի  զգալիորեն իջեցումը էական խնդիրներ առաջացրեց  լճի էկոհամակարգի համար, որոնք  մինչև օրս լուծված չեն։ Այդ ժամանակաշրջանում  ջրից ազատված տարածքները հատկացվեցին բնակիչնեին, որոնք սկսեցին տներ կառուցել կամ այլ նպատակներով օգտագործել։

Գեղարքունիքի մարզի Լճշեն գյուղի բնակիչ Սաթենիկ Բադեյանը  Panorama.am-ի հետ զրույցում պատմեց՝ գյուղի բնակիչներն ավելի ուշ են իմացել այն մասին, որ իրենց տները կառուցվել են թագավորական դամբարանների վրա։ Այսինքն՝ լճի իջեցմամբ, որն ուղեկցվեց  բացասական շատ հետևանքներով, հնագետների համար բացահայտեց նոր աշխարհ։ 1950-ական թվականներին` Սևանա լճի մակարդակի իջնելու հետևանքով  հայտնաբերվեց հնագույն դամբարանադաշտը։ Սկսվեցին  պեղումները, որոնց ընթացքում, բացի դամբարանադաշտերից, հայտնաբերվել են նախապատմական շրջանի բնակատեղիներ, բերդ-ամրոցներ ու առանձին կոթողներ:

Լճաշենը որպես հնավայր ներկայացնելու, դրա պահպանությամբ, արժևորմամբ և հանրայնացմամբ զբաղվելու համար, Սաթիկ Բադեյանի ընտանիքը մի քանի տարի առաջ հարևան գյուղից տեղափոխվել է Լճաշեն գյուղ բնակության։

«Եկանք Լճաշեն, քանի որ բացառիկ, համաշխարհային նշանակության  պատմամշակութային ժառանգություն ունի, թեև այդ մասին, հնագետներից բացի, գիեթե ոչ ոք չգիտի։ Աշխարհում շատ հնագետներ տեղյակ են Լճաշենի մասին, սակայն մեր երկրում  քչերին է հայտնի գյուղը։ Մենք ինքներս էլ խորությամբ չգիտեինք Լճաշենի պատմությունը։ Միայն 5-րդ դասարանում կարդացել էին, որ Լճաշենից բառացիկ  գտածոներ են գտել։ Հետո, երբ եկանք գյուղ որոշեցինք, որ պետք է ներկայացնել ողջ պատմությունը,որը պետք է լինի բացառապես գիտական հենքի վրա։ Գնացինք հնագիտության ինստիտուտ և ուրարտագետի հետ առաջին հանդիպումից հետո շիվարած տուն եկանք։ Երբ մենք ասացինք, որ փորձում ենք Լճաշենի մասին տեղություններ հավաքել ուրարտական ժամանակաշրջանից, նա մեզ պատասխանեց․ «Երբ կար Լճաշենը, Ուրարտուն ու՞ր էր»․․․պարզվեց, որ Լճաշենն ավելի հին պատմություն ունի»,- ասաց մեր զրուցակիցը։

Թեև օտարալեզու աղբյուրներում ավելի շատ հիշատակումներ կան Լճաշենի մասին, քան՝  հայալեզու, այսուհանդերձ Բադեյանն առանձնացնում է գյուղի բացառիկ լինելու մի քանի փաստեր․
Խորհրդային տարիներին Հրազդան գետի վրա էներգետիկ կասկադը կառուցելուց հետո, լճի մակարդակն արագորեն իջավ, շուրջ 20 մետրով։ Տարածքներ ազատվեցին, հետո հայտնաբերվեց դամբարանադաշտը։

Բացառիկ լինելն այն է, որ շատ լավ  պահպանված դամբարաններ են եղել, որոնք գիտնականներին նոր նյութեր են փոխանցել՝ պատկերացում կազմելու համար, թե մոտ 5000 տարի առաջ մարդիկ ինչով են զբաղվել, ինչ կենսակերպ են ունեցել։ Դամբարանները լճի տակ են եղել, շուրջ 1000-ից ավելի, որոնցից մոտավորապես կեսը պեղվել է։ Տարածաշրջանում ուրիշ ոչ մի տեղից այդքան շատ թագավորական դամբարաններ չեն գտվել, որքան Լճաշենից։ Ենթադրվում է, որ Լճաշենը եղել է նախաուրարտական Էթիունի թագավորության մայրաքաղաքը։ Էթիունին Ուրարտուից մոտ 2000 տարի առաջ արդեն գոյություն է ունեցել, զբաղեցրել է այսօրվա Հայաստանի ողջ տարածքը, նաև Վրաստանի հարավային շրջանից, արևմտյան Հայաստանից, ենթադրվում է, որ Արցախն էլ է ներառված եղել։ Ողջ Սևանի ավազանը մեջն է եղել և կոչվել է ջրային Էթիունի , ուրարտացիների լեզվով ասած՝ Ուդուրի-Էթիունի»։
Բադեյանի խոսքով ՝ շատ տեղեկություններ ստացել են ուրարտական սեպագիր արձանագրություններից։

Լճաշենի դամբարանադաշի նյութերի առատությանն անգերազանցելի է։

«Թագավորներին թաղել են եզներով, ձիերով լծած քռանիվ կառքերի մեջ՝  ոսկեղենով, զենք ու զրահով,ուտելիքներով, կենդանիներով և այլ ունեցվածքով։ Դամբարան է եղել, որի մեջ թագավորը նստած է եղել  երկանիվ մարտակառքին, մեկ այլ դամբարանում մինչև 9 մետր երկարությամբ նավ են գտել։ Գյուղացիները նաև պատմում են, որ դամբարաններից մեկում գտել են ևս 12 հոգի, այսինքն՝ ծառաներին թաղել են թագավորի հետ»,- պատմեց Բադեյանը։

Թագավորական դամբարանները պեղվել են գյուղի  հենց ներքևի հատվածում։ Այդ պատճառով, Սաթիկ Բադեյանի փոխանցմամբ, հնագետներն այդ հատվածն անվանում են «Լճաշենի արքաների հովիտը»։ Դամբարանադաշտում կան նաև այլ դամբարաններ, այդ թվում՝ հոգևոր դասի։ Իրենց հետ թաղված անոթներից, կահ կարասից պարզ է դառնում,թե որ դասին է պատկանել հանգուցյալը։
Բացառիկ է Լճաշենի կիկլոպյան ամրոցը, որը գտնվում է  55 հա տարածքի վրա։

«Լճի ողջ երկայնքով կան կիկլոպյան ամրոցներ, բայց Լճաշենինն ամենամեծն է, տարածվում է 15 բլուրի վրա և ունեցել է 6 միջնաբերդ։ Տարբեր երկրների հնագետները գալով այստեղ և տեսնելով այն, զարմանում են՝ ասելով, որ առաջին անգամ են տեսում ամրոց՝ 6 միջնաբերդով»,- ասաց Լճաշենի բնակիչը։

Հետաքրքիր է նաև այն, որ պեղված մարդաբանական նյութերը լավ են պահպանվել։ Մեր զրուցակցի խոսքով՝ սովորաբար մարդու գանգն է միայն լավ պահպանվում, բայց Լճաշենում կան ամբողջական կմաղքներ․ «Նույնիսկ մարդու ծնկի վրա կա ոսկոր, որը կյանքի ընթացքում մաշվում է,իսկ Լճաշենի կմաղքների վրա այդ ոսկորներն էլ են պահպանված,ինչը բացառիկ է»։

«Պեղումների» աշխատանքներին գյուղացիները ևս  մասնակցում են՝ ինչ-որ իրեր գտնելով։ Բադեյանն ասում է, որ եղել են դեպքեր, երբ տան հիմք փորել կամ հող վարել և արժեքավոր գտածո հայտնաբերել։ Սակայն, միևնույն ժամանակնշում, որ քիչ չեն նաև գանձագողության դեպքերը։

«Տեղափոխվելով այստեղ, մեր օրինակով փորձում ենք ցույց տալ, թե իրենց գտած  արժեքը, օտարերկրացուն կոպեկներով վաճառելու փոխարեն, կարող են  պահել և  աշխարհին ցուցադրելով գումար վաստակել։

Լճաշենում փոքրիկ հյուրատուն-թանգարան հիմնած Բադեյանների ընտանիքը, փորձում է նաև կրթական ծրագրեր իրականացել և կրթել հենց գյուղի սերնդին, որոնք հետագայում պետք է արժևորեն պատմությունն ու ներդրում ունենան Լճաշենի հանրայնացմանը։ Իսկ կրթական դասերը բավականին հետաքրքիր են անցնում՝ պրակտիկ փորձերով։

«Մենք գյուղի երեխաների համար մարդաբանության դասեր ենք անում։ Թանգարանից բերվում են նմուշներ, սովորեցնում ենք ինչպես տարբերել մարդու սեռը, տարիքը, մահվան պատճառը և այլն։ Հիմա մտածում ենք  մարզի տարբեր վայրերից նույնպես երեխաների։ Նրանց սովորեցնում ենք  նաև սեպագիր կարդալ կամ նշաններով իրենց անունները գրել, տեքստ հավաքել, նաև՝ պեղումներ անել»,- տեղեկացրեց Սաթիկ Բադեյանը՝ ավելացնելով,որ գիտաժողովներ նույնպես անցկացնում են՝ հյուրընկալելով ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի տարբեր անկյուններից հնագետների։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:09
Ես նմա՞ն եմ հալածվողի․ ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյան
Լրագրողները ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանից հետաքրքրվեցին, թե հնարավոր է հետ վերցնի բողոքը, պատասխանը կարճ էր՝ ոչ։ Հարցին թե, արդյո՞ք...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չեմ հասկանում, ով է նման հաշվարկ կատարել. Տնտեսագետը՝ աշխատաժամանակի կրճատման մասին
Աշխատաժամանակի տևողության՝ մեկ ժամով կրճատումը կառաջացնի բացասական հետևանքներ թե տնտեսության, թե գործատուների, թե պետական բյուջեի համար։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սիրիայի արտգործնախարարի պաշտոնակատարը կրթություն է ստացել Թուրքիայում
Սիրիայի նոր իշխանություններն արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար  են նշանակել Ասաադ Հասան ալ-Շիբանիին: Այդ մասին տեղեկացրել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Նա uտախnսnւթյան բացարձակ չեմպիոն է. Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին
«Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայ nրբnւhիների գործած Ղազիրի գորգը՝ Հայոց ցեղասպանnւթյան թանգարան-ինստիտուտում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել...
Աղբյուր` Panorama.am
17:42
Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}