Հայաստանի ժայռոտ սարահարթերը հետազոտողների համար մեկ ամիս կծառայեն որպես Մարս մոլորակ
«Հայաստանը նոր Մարս»,-գրում է միջազգային մամուլն ու մանրամասնում, որ այս տարվա գարնանը Հայաստան կժամանեն բամաթիվ հետազոտողներ։
Հայաստանը կհյուրընկալի Ավստրիական տիեզերական ֆորումի (OeWF ) հաջորդ Մարսի անալոգային մոդելավորումը։
«Սա մեր 14-րդ մոդելավորումն է», - մամուլի ասուլիսում ասել է OeWF-ի տնօրեն Գերնոտ Գրյոմերը։
Ըստ նրա, նման առաքելությունները օգնում են փորձարկել նյութերը, վերլուծել համակարգի թերությունները և գտնել լուծումներ:
«Ընթացքում հայտնաբերված յուրաքանչյուր վրիպակ նշանակում է մեկով պակաս խոցելիություն տիեզերքում, որը կարող է վտանգավոր լինել կյանքի համար: Հայաստանում մարզումները տեղի են ունենալու ժայռոտ բարձր սարահարթում։ Հայաստանը Կարմիր մոլորակի երկրաբանական երկվորյակն է», - ասել է Գրյոմերը:
Նրա խոսքով, մեկ ամիս շարունակ Հայաստանը կլինի Մարսի հետազոտության կենտրոնը։
Գերնոտ Գրյոմերն ակնկալում է՝ ավելի քան 250 միջազգային հետազոտողներ գիտական աջակցություն կցուցաբերեն առաքելությանը:
«Որքան ես գիտեմ, դա կլինի տարվա ամենամեծ և ամենաբարդ Մարսի սիմուլյացիան»,- ասել է 48-ամյա մասնագետը։
ՀՀ նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Հայկ Մարգարյանը գոհ է, որ OeWF-ն ընտրել է փոքր երկիրը որպես առաքելության վայր:
«Հայաստանը տիեզերական հին ավանդույթներ ունի։ Այստեղ մշակվել է խորհրդային տիեզերական տեխնոլոգիաների մեկ երրորդը»,-Վիեննայում կայացած ասուլիսի ժամանակ ասել է Մարգարյանն ու
Մարգարյանն ու համոզմունք հայտնել, որ Հայաստանի արդյունաբերական և կրթական ոլորտները կշահեն Մարսի սիմուլյացիայից։
Հարակից հրապարակումներ`
- Մեզ օդի և ջրի պես պետք է արբանյակ ուղարկել տիեզերք, ոչ թե՝ «խաղալիք», որը ոչինչ է․ գիտաշխատող
- Հայտնի տիեզերագնացը հայտարարել է՝ Բաքվում տիեզերագնացության կոնգրեսին չի մասնակցելու
- Գարիկ Իսրայելյան. Հայաստանում անցկացված «Սթարմուս»-ը փառատոնի պատմության մեջ ամենաազդեցիկն էր
- «Սթարմուս» փառատոնի հյուրերը Բյուրականի աստղադիտարանում էին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան