«Հրապարակ». Դրսում՝ ժողովրդավար, ներսում՝ բռնապետ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Գերմանիայում ելույթ ունենալով Նիկոլ Փաշինյանն ասել է. «Արևելյան գործընկերության անդամ երկրների ընդհանուր գնահատման ինդեքս»-ի համաձայն, Հայաստանը գլխավորել է «Ժողովրդավարություն և լավ կառավարում» վարկանիշային աղյուսակը և առաջատար է հետևյալ 5 ոլորտներում` պայքար կոռուպցիայի դեմ, անկախ դատական համակարգ, կարծիքի և խոսքի ազատություն, հավաքների և միավորման ազատություն, անկախ լրատվամիջոցներ և ժողովրդավարական իրավունքներ, ընտրություններ և քաղաքական բազմակարծություն»:
Հայաստանցիների աչքերով՝ կոռուպցիայի դեմ պայքարը ձախողվել է, դատական համակարգից հեռացվում են անկախ և գրագետ դատավորները, իշխանություններին քննադատողները պատժվում են, կեղծվում են անգամ ՔՊ վարչության ընտրությունները, քաղաքական ընդդիմախոսները բանտարկվում են, բողոքի ակցիա անողներին բերման են ենթարկում ոստիկանություն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները