«Հրապարակ». ԱԺ նախագահը ՔՊ-ականներին հասկացնում է՝ «Վահան Նարիբեկյանը ճիշտ էր, իրենք՝ սխալ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած մեծաթիվ պատվիրակությունը մարտի 11-15-ը կգործուղվի Մանամա (Բահրեյնի Թագավորություն), իսկ մարտի վերջին՝ Գերմանիա։ Բահրեյն այցի նպատակը Միջխորհրդարանական միության 146-րդ վեհաժողովին մասնակցելն է։
Ուշագրավ է, որ 11 հոգանոց պատվիրակության կազմում ԱԺ նախագահն ընդամենը երկու պատգամավոր է ընդգրկել՝ իր նախկին խորհրդական Հասմիկ Հակոբյանին և ՔՊ-ից Ծովինար Վարդանյանին, մյուս ութն աշխատակազմից են՝ ԱԺ նախագահի մամուլի խոսնակը, օպերատորը, աշխատակազմի ղեկավարը, արարողակարգի պետը և այլք, իսկ ընդդիմությունից առհասարակ մարդ չկա։ Սրանով, թերևս, ԱԺ նախագահը ՔՊ-ական պատգամավորներին հասկացնում է, որ «Վահան Նարիբեկյանը ճիշտ էր, իրենք՝ սխալ»:
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ ՔՊ խմբակցության նիստում իշխանական պատգամավորները քննադատել էին Ալեն Սիմոնյանին, որ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները գործուղումների ավելի շատ են մեկնում, քան իրենք՝ պատգամավորները, դա համարել էին աշխատակազմի նախկին ղեկավար Նարիբեկյանի մեղքը և, ի թիվս այլ զանցանքների, պահանջել, որ վերջինս ազատվի պաշտոնից։
Արդյունքում Վահան Նարիբեկյանը դիմում գրեց ազատվեց, հիմա նրա փոխարեն ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար նշանակված Դավիթ Առաքելյանն է մեկնում գործուղումների և աշխատակազմի մյուս ներկայացուցիչները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները