Շարմազանով. Մենք բոլորս կանխատեսող ենք, բայց կանխող չկա
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է.
«Փաշինյանն ասում է՝ մեր խնդիրներն արտաքին են ու կապված են արտաքին միջավայրի հետ։
Ոչ, պարոն Նիկոլ։
Մեր խնդիրները նախ և առաջ մեր մեջ են ու ներքին միջավայրի հետ են կապված:
Իսկ ամենամեծ ներքին խնդիրը պոպուլիստ ու իզմ չունեցող ռեժիմն է։
Ի՞նչ կապ ունի արտաքին միջավայրը, երբ դու բանակցությունը սկսում ես «քո սեփական զրոյական կետից», մարդկանց «ասֆալտին ես փռում», սևերի և սպիտակների ես բաժանում,անձնական վրեժ ես լուծում, Շուշին դժգույն քաղաք ես համարում,ինչ պետք է՝ դա էլ բանակցում ես, Ալիևին կառուցողական ես համարում, Գորիս-Կապան ճանապարհը 21 կմ ադրբեջանցիներին ես հանձնում, հրաժարվում ես Արցախի ինքնորոշման իրավունքից, Արցախը հանձնում ես Ադրբեջանին, մոռանում ես թուրքական բայրաքթարների հարվածներն ու Թուրքիայից դրական ազդակներ ես ստանում …շարքը շատ մեծ է։
Մեր խնդիրները մեր մեջ են։
Մենք խզել ենք բոլոր արժեքային կապերը 88-ի զարթոնքի ու ազգային վերածնունդի հետ։
Մենք վերջացանք որպես հավաքական հասարակություն, երբ սրանք 2018-ի «հեղափոխությունը» Արցախյան հերոսամարտից ավելի կարևոր համարեցին։
Մենք որպես հասարակություն հրաժարվել ենք Արցախյան շարժման ու Անկախության հռչակագրի իդեալներից, իսկ ուրացման ու հրաժարումի գագաթին դու ես բազմած, Նիկոլ Փաշինյան։
Ազգերն ունեն վերելքների ու վայրէջքների փուլեր։ Դրանք անխուսափելի են։
Բայց դասեր քաղած ազգերի մոտ վայրէջքները կարճատև են լինում, իսկ մեր մոտ հաճախ ու երկարատև, քանի որ ինչպես մի շատ խելացի մարդ ինձ ասաց՝ մենք բոլորս կանխատեսող ենք, բայց կանխող չկա։
Հ.Գ.Մենք ենք մեր դժբախտությունների պատճառը, իսկ մեր փրկությունն էլ պետք է փնտրել մեր մեջ։
Գարեգին Նժդեհ»։
Հարակից հրապարակումներ`
- Շարմազանով. Մենք էլ ենք կանգնելու պատմության դատաստանի առաջ, որ թույլ տվեցինք թրքահպատակներին գալ իշխանության
- Շարմազանով. Բավ է մեղադրեք Ռուսաստանին
- Շարմազանով. Խելոք նստեք ու անկապ քիչ խոսեք, ձախողված կապիտուլյանտներ ու նատօամոլներ
- Շարմազանով. Միտինգ անել ՌԴ-ի դեմ հավասարազոր է միտինգ անել Արցախի անվտանգ լինելու դեմ
- Շարմազանով. Երբ Նիկոլը սկսում է «հայրենասիրական» ճառեր ասել՝ պատերազմն ու կորուստները շատ մոտ են։
- Շարմազանով. Անունն ի՞նչ ուզում եք դրեք,բայց այն միջանցք է
- Շարմազանով. Արցախի հարցում Ուկրաինայի ու Հայաստանի իշխանությունների դիրքորոշումները նույնական են