ԶՈւ-ում զինվորական հանցագործությունները նվազել են, այլ` ընդհանուր բնույթի հանցագործություններն աճել
«2022 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 4 հազար 570 դեպք (2021 թվականին՝ 6 հազար 195). դեպքերը նվազել են 1625-ով: Դրանցից 2 հազար 874-ը եղել են պատահարներ և զանցանքներ, 1696-ը` հանցագործություններ, այդ թվում 1028-ը` զինվորական, 668-ը` այլ ընդհանուր բնույթի»,-նման թվեր է հրապարակել գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը՝ ներկայացնելով 2022 թվականի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքներն ու վերլուծությունները:
Ըստ դրանց, 2021 թվականի համեմատ պատահարները նվազել են 1186 դեպքով, հանցագործությունները՝ 376-ով: Ընդ որում, զինվորական հանցագործությունները նվազել են 450-ով, իսկ այլ` ընդհանուր բնույթի հանցագործություններն աճել են` 74-ով: Եթե 2021 թվականի ընթացքում արձանագրված հանցագործություններից 32.7%-ը եղել են ծանր և առանձնապես ծանր, ապա 2022 թվականին արձանագրված 1696 հանցագործություններից ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները կազմել են 17,8%:
2021 թվականի համեմատ ծանր հանցագործությունները 2022 թվականին նվազել են 100 դեպքով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները՝ 328-ով։
2022 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է կոռուպցիոն հանցագործությունների 98 դեպք (2021 թվականին՝ 213):
2022 թվականի ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարվել է 373 ուսումնասիրություն, հայտնաբերվել՝ 236 խախտում: Նշված ժամանակահատվածում Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է պետությանը պատճառված 4 մլրդ 939 մլն 220 հազար 746 դրամի վնաս (2021 թվականին՝ 2 մլրդ 701 մլն 344 հազար 766 դրամ)։
Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի փոխանցմամբ, 2022 թվականին դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ վերականգնվել է 1 մլրդ 951 մլն 448 հազար 493 դրամի վնաս (2021 թվականին՝ 1 մլրդ 177մլն 473 հազար 888 դրամ): Նախկինում կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված վնասներից հաշվետու ժամանակահատվածում վերականգնվել է 560 մլն 94 հազար 96 դրամ: Հաշվետու ժամանակահատվածում պետական շահերի պաշտպանության ոլորտում հարուցվել է 4 հայց, դրանցով բռնագանձման ենթակա գումարը կազմել է 68 մլն 460 հազար 756 դրամ (2021 թվականին՝ 2 մլն 6 հազար 387 դրամ)։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան