Ծառայության վայրը ինքնակամ թողելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է «Շիրակ» օդանավակայանում
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 3-ին Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռով վերադարձել և «Շիրակ» օդանավակայանից Արմավիրի բաժին է տեղափոխվել 21-ամյա Հովհաննես Ղ.-ն:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա հունվարի 27-ից ոստիկանության Սպիտակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) 7-րդ մասի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ կալանք:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան