Ազատավանում տղամարդը բռնվել է գողության պահին
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 3-ին հավաստի տեղեկություններ էին ստացել, որ Երևան-Երասխ ճանապարհի Ազատավան գյուղի հատվածում «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայի վարորդը գողանում է ճամփեզրի արգելապատնեշի մետաղյա սյուները:
Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ նրանք Երևան-Երասխ ճանապարհի նշված հատվածում գողություն կատարելու պահին բռնել, ձերբակալել և, «ՎԱԶ-2107»-ի սրահում գտնվող գողոնով հանդերձ, ոստիկանության Արտաշատի բաժին են տարել Բուրաստան գյուղի 38-ամյա բնակչին:
Բաժնում նա խոստովանել է, որ մետաղյա ձողերը գողացել է հետագայում մետաղի ընդունման կետեր հանձնելու նպատակով:
«ՎԱԶ-2107»-ը տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի հատուկ պահպանվող տարածք, իսկ 38-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արարատի մարզային քննչական վարչություն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում