ԱՄՆ-ում նախագահի ևս մեկ թեկնածու է հայտնվել
Ամերիկացի գործարար Փերի Ջոնսոնը հայտարարել է 2024 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու դառնալու մտադրության մասին, հայտնում է «Ռիա Նովոստի»-ին։
«Ջոնսոնն իր մտադրությունների մասին հայտարարել է մի խումբ կողմնակիցների»,- գրում է գործակալությունը՝ վկայակոչելով գործարարի նախընտրական արշավի հաղորդագրությունը:
Ըստ աղբյուրի՝ անցյալ տարի Ջոնսոնը փորձել է առաջադրվել Միչիգանի նահանգապետի պաշտոնում, բայց նահանգի ընտրական հանձնաժողովը պարզել է, որ նա հազարավոր կեղծ ստորագրություններ է ներկայացրել իր աջակցության համար:
Ջոնսոնը կմրցակցի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին եւ հնդկական ծագմամբ գործարար Վիվեկա Ռամասվամիին, որոնք արդեն հայտարարել են իրենց հավակնությունների մասին:
Բացի այդ, Միացյալ Նահանգների գործող նախագահ Ջո Բայդենը նույնպես հայտարարել է 2024 թ-ին նախագահի պաշտոնում առաջադրվելու իր ցանկության մասին։ Այսօր էլ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախկին նախագահի եղբորորդին՝ Ռոբերտ Քենեդի կրտսերը նույնպես մտածում է նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին։
Հարակից հրապարակումներ`
- Ջոն Քենեդիի զարմիկը մտադիր է 2024 թ-ին մասնակցել ԱՄՆ նախագահի ընտրություններին
- Բայդենը մտադիր է մասնակցել 2024-ի նախագահական ընտրություններին
- Թրամփի նախկին խորհրդական Բոլթոնը հայտարարել է, որ պատրաստ է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում
- Թրամփը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու իր որոշման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան