Մահացել է Թոմ Սայզմորը
61 տարեկան հասակում մահացել է ամերիկացի հայտնի դերասան Թոմ Սայզմորը։ Այս մասին գրում է BBC-ն։ Նա հանրությանն առավել հայտնի է «Փրկել շարքային Ռայանին» ֆիլմից, որտեղ հանդես գալիս սերժանտ Մայքլ Հորվատի դերում։
Նրա մենեջերը հայտնել է, որ դերասանը մահացել է Կալիֆոռնիայի Բըրբենք քաղաքի հիվանդանոցներից մեկում։ Վերջին պահին նրա կողքին եղել է եղբայրը։
Սայզմորը հայտնի դարձավ 1990-ականներին. նա հաճախ խաղում էր երկրորդական դերեր՝ հաճախ խաղալով զինվորականի, ոստիկանի կամ հանցագործի դերում:
Նշվում է, որ նա թմրանյութերի հետ կապված խնդիրներ ուներ և բանտարկվել էր ընտանեկան բռնության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան