Victoria's Secret-ի հրեշտակները բեմ կվերադառնան
Victoria's Secret-ը չորս տարվա ընդմիջումից և ներքնազգեստի ապրանքանիշի բարելավումից հետո հայտարարել է իր հայտնի նորաձևության ցուցադրության վերադարձի մասին։
Ընկերության ֆինանսական տնօրեն գլխավոր Թիմոթի Ջոնսոնը հինգշաբթի ասել է, որ Victoria's Secret-ը ծրագրում է ավելի շատ ծախսել մարքեթինգի վրա 2023 թվականին՝ և՛ ապրանքանիշի մասին իրազեկվածությունը բարձրացնելու, և՛ «նորաձևության ցուցադրության նոր տարբերակին աջակցելու համար, որը տեղի կունենա այս տարվա վերջին»:
Ջոնսոնն այլ մանրամասներ չի հայտնել։