Կարմրուկի հաստատված դեպքերն ավելանում են
Ժամը 11:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 12-ի: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից ու մանրամասնում, որ բոլորը հոսպիտալացված են:
Պացիենտների առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության:
Նշենք, որ երեկ նախարարությունը հայտնել էր 11 հաստատված դեպքի մասին։https://www.panorama.am/am/news/2023/03/03/ՀՀ-ԱՆ-կարմրուկ/2802323
Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:
«Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա և պտվաստվել: Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդերի հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում»,-նշում են նախարարությունից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան