Ալեն Ղևոնդյան. Հասկացեք մի պարզ բան, թուրքերը ու ազերները մտնելու են ՀՀ
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է.
«Գալու է մի օր, երբ մի կողմում կանգնելու են ՀՀ իշխանությունը ու հավաքական Արևմուտքը, մյուս կողմից՝ ՌԴ-ն ու Արցախի հայ ազգաբնակչության գոյության ապահովման հնարավորությունները:
Ի դեպ, կարծում եմ ընդդիմադիր արտաքին տեսքի ՀՀ-ի մի շարք ուժեր կկանգնեն հենց սրա և ոչ թե Արցախի կողքը, բայց կոչերը կուղղվեն Արցախին:
4 տարի գրեթե ամեն ՖԲ-ի գրառում, ու հարցազրույց էս մասին է եղել:
Մեզ սպասում է նոր փողոցային պայքար, ուր մանիպուլացված հայը իր բոլոր ձախողումները կապելու է մի կենտրոնի՝ ՌԴ-ի հետ, ու փրկություն փորձելու գտնել սպանդանդանոցում:
Հասկացեք մի պարզ բան, թուրքերը ու ազերները մտնելու են ՀՀ: Դիտարկեք առնվազն այն շինությունների ու կոմունիկացիաների ցանկը, որ այսօր օր ու գիշեր պատրաստում են ադրբեջանցիք հանձնված տարածքներում:
Խոսքս Արցախում բնակվող սովորական քաղաքական հայերին. ձիգ մնացեք, 102 ռազմաբազան հանելու են ամեն գնով, արևմտյայն բազաներ են տեղակայելու ՀՀ-ում, բայց դուք վերջում կարող եք հաղթել, (ի տարբերություն Հայաստանացիների, որ հակված են հանձնվելուն), սակայն միայն մի պարագայում՝ մաքրեq ձեր իշխանական ու մերձ իշխանական վաշխառուներին՝ սորոսականներ, սամվել բաբայանականներ և այն: Դուք ավելի լավ գիտեք»։
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Ղևոնդյան. Ենթադրում եմ, որ ՀՀ-ի որոշ տարածքներ կլինեն համատեղ կառավարման ներքո
- Նստել սպասում ենք, թե Արցախը որքան կձգի. Ալեն Ղևոնդյան
- Ալեն Ղևոնդյան. Տղերքին սպանեցին, որ կորպուսի ճակատը բացվի, քանի որ պատվերը էդ էր
- Ալեն Ղևոնդյան. 15 սպանված զինվորների թեման պատահականություն, դժբախտ պատահար կամ բառդակի արդյունք չի եղել
- Ալեն Ղևոնդյան. Երբ հասել ես նման ելույթներ ունենալու փուլին, ուրեմն это конец истории...
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան