«Հրապարակ». Նախկին փոխվարչապետի նախկին խորհրդականը բավականին տաքուկ պաշտոնի է նշանակվել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Փետրվարի 28-ին նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի երբեմնի խորհրդական Նվեր Պետրոսյանը նշանակվել է Արմավիրի մարզի «Էջմիածին ՋՕ»-ի տնօրեն։ Նվեր Պետրոսյանը Մաթևոսյանի մտերիմներից էր, նրա խորհրդականը, երբ Արմավիրի մարզպետի պաշտոնն էր զբաղեցնում, ապա տեղափոխվեց կառավարություն, երբ Մաթևոսյանը փոխվարչապետ նշանակվեց։
Մաթևոսյանն այսօր վարչապետի խորհրդականի կարգավիճակ ունի, իսկ նրա նախկին խորհրդականը բավականին տաքուկ պաշտոնի է նշանակվել։
Ուշագրավ է, որ վերջին տարիներին հաճախակի են փոխվում Էջմիածնի ՋՕ-ի տնօրենները, այս տարվա հունվարին դատախազությունն այստեղ չարաշահումներ հայտնաբերեց, որից հետո տնօրենն ազատվեց»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են