Արցախում բնակչության բնական աճը դրական է
2022թ-ին Արցախում բնակչության բնական աճը դրական է: Նախորդ տարվա համեմատ աճել է 4 անգամ:
Արցախի Հանրային հեռուստաընկերության փոխանցմամբ, նախորդ տարի ծնվածների թիվը 2021թ-ի համեմատ աճել է 15.5 տոկոսով, իսկ մահացածների թիվը նվազել է 27.3 տոկոսով: Արդյունքում ծնվածների թիվը 2 անգամ գերազանցել է մահացության ցուցանիշը:
Ընտանիքի առաջնեկները ծնվածների 39 տոկոսն են կազմել, երկրորդ երեխաները՝ 29 տոկոսը, երրորդ և հաջորդ երեխաները՝ մոտ 32 տոկոսը:
2022թ-ին՝ նախորդ տարվա համեմատ, 28 տոկոսով նվազել են գրանցված ամուսնությունները: Այս թեմայից դրական նորությունն այն է, որ ամուսնալուծության դեպքերը նույնպես 2021թ-ի համեմատ նվազել են՝ մոտ 22 տոկոսով:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում սթրեսի հետևանքով ավելացել է անհաս ծնունդների թիվը
- Շրջափակման օրերին Արցախում ծնվել է 110 երեխա
- Բողկենի ծննդկանին՝ շրջափակված Արցախում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա