Համաշխարհային նշանակության Լճաշեն գյուղը՝ կառուցված թագավորական դամբարանների վրա
Խորհրդային իշխանության տարիներինՍևանա լճի մակարդակի զգալիորեն իջեցումը էական խնդիրներ առաջացրեց լճի էկոհամակարգի համար, որոնք մինչև օրս լուծված չեն։ Այդ ժամանակաշրջանում ջրից ազատված տարածքները հատկացվեցին բնակիչնեին, որոնք սկսեցին տներ կառուցել կամ այլ նպատակներով օգտագործել։
Գեղարքունիքի մարզի Լճշեն գյուղի բնակիչ Սաթենիկ Բադեյանը Panorama.am-ի հետ զրույցում պատմեց՝ գյուղի բնակիչներն ավելի ուշ են իմացել այն մասին, որ իրենց տները կառուցվել են թագավորական դամբարանների վրա։ Այսինքն՝ լճի իջեցմամբ, որն ուղեկցվեց բացասական շատ հետևանքներով, հնագետների համար բացահայտեց նոր աշխարհ։ 1950-ական թվականներին` Սևանա լճի մակարդակի իջնելու հետևանքով հայտնաբերվեց հնագույն դամբարանադաշտը։ Սկսվեցին պեղումները, որոնց ընթացքում, բացի դամբարանադաշտերից, հայտնաբերվել են նախապատմական շրջանի բնակատեղիներ, բերդ-ամրոցներ ու առանձին կոթողներ:
Լճաշենը որպես հնավայր ներկայացնելու, դրա պահպանությամբ, արժևորմամբ և հանրայնացմամբ զբաղվելու համար, Սաթիկ Բադեյանի ընտանիքը մի քանի տարի առաջ հարևան գյուղից տեղափոխվել է Լճաշեն գյուղ բնակության։
«Եկանք Լճաշեն, քանի որ բացառիկ, համաշխարհային նշանակության պատմամշակութային ժառանգություն ունի, թեև այդ մասին, հնագետներից բացի, գիեթե ոչ ոք չգիտի։ Աշխարհում շատ հնագետներ տեղյակ են Լճաշենի մասին, սակայն մեր երկրում քչերին է հայտնի գյուղը։ Մենք ինքներս էլ խորությամբ չգիտեինք Լճաշենի պատմությունը։ Միայն 5-րդ դասարանում կարդացել էին, որ Լճաշենից բառացիկ գտածոներ են գտել։ Հետո, երբ եկանք գյուղ որոշեցինք, որ պետք է ներկայացնել ողջ պատմությունը,որը պետք է լինի բացառապես գիտական հենքի վրա։ Գնացինք հնագիտության ինստիտուտ և ուրարտագետի հետ առաջին հանդիպումից հետո շիվարած տուն եկանք։ Երբ մենք ասացինք, որ փորձում ենք Լճաշենի մասին տեղություններ հավաքել ուրարտական ժամանակաշրջանից, նա մեզ պատասխանեց․ «Երբ կար Լճաշենը, Ուրարտուն ու՞ր էր»․․․պարզվեց, որ Լճաշենն ավելի հին պատմություն ունի»,- ասաց մեր զրուցակիցը։
Թեև օտարալեզու աղբյուրներում ավելի շատ հիշատակումներ կան Լճաշենի մասին, քան՝ հայալեզու, այսուհանդերձ Բադեյանն առանձնացնում է գյուղի բացառիկ լինելու մի քանի փաստեր․
Խորհրդային տարիներին Հրազդան գետի վրա էներգետիկ կասկադը կառուցելուց հետո, լճի մակարդակն արագորեն իջավ, շուրջ 20 մետրով։ Տարածքներ ազատվեցին, հետո հայտնաբերվեց դամբարանադաշտը։
Բացառիկ լինելն այն է, որ շատ լավ պահպանված դամբարաններ են եղել, որոնք գիտնականներին նոր նյութեր են փոխանցել՝ պատկերացում կազմելու համար, թե մոտ 5000 տարի առաջ մարդիկ ինչով են զբաղվել, ինչ կենսակերպ են ունեցել։ Դամբարանները լճի տակ են եղել, շուրջ 1000-ից ավելի, որոնցից մոտավորապես կեսը պեղվել է։ Տարածաշրջանում ուրիշ ոչ մի տեղից այդքան շատ թագավորական դամբարաններ չեն գտվել, որքան Լճաշենից։ Ենթադրվում է, որ Լճաշենը եղել է նախաուրարտական Էթիունի թագավորության մայրաքաղաքը։ Էթիունին Ուրարտուից մոտ 2000 տարի առաջ արդեն գոյություն է ունեցել, զբաղեցրել է այսօրվա Հայաստանի ողջ տարածքը, նաև Վրաստանի հարավային շրջանից, արևմտյան Հայաստանից, ենթադրվում է, որ Արցախն էլ է ներառված եղել։ Ողջ Սևանի ավազանը մեջն է եղել և կոչվել է ջրային Էթիունի , ուրարտացիների լեզվով ասած՝ Ուդուրի-Էթիունի»։
Բադեյանի խոսքով ՝ շատ տեղեկություններ ստացել են ուրարտական սեպագիր արձանագրություններից։
Լճաշենի դամբարանադաշի նյութերի առատությանն անգերազանցելի է։
«Թագավորներին թաղել են եզներով, ձիերով լծած քռանիվ կառքերի մեջ՝ ոսկեղենով, զենք ու զրահով,ուտելիքներով, կենդանիներով և այլ ունեցվածքով։ Դամբարան է եղել, որի մեջ թագավորը նստած է եղել երկանիվ մարտակառքին, մեկ այլ դամբարանում մինչև 9 մետր երկարությամբ նավ են գտել։ Գյուղացիները նաև պատմում են, որ դամբարաններից մեկում գտել են ևս 12 հոգի, այսինքն՝ ծառաներին թաղել են թագավորի հետ»,- պատմեց Բադեյանը։
Թագավորական դամբարանները պեղվել են գյուղի հենց ներքևի հատվածում։ Այդ պատճառով, Սաթիկ Բադեյանի փոխանցմամբ, հնագետներն այդ հատվածն անվանում են «Լճաշենի արքաների հովիտը»։ Դամբարանադաշտում կան նաև այլ դամբարաններ, այդ թվում՝ հոգևոր դասի։ Իրենց հետ թաղված անոթներից, կահ կարասից պարզ է դառնում,թե որ դասին է պատկանել հանգուցյալը։
Բացառիկ է Լճաշենի կիկլոպյան ամրոցը, որը գտնվում է 55 հա տարածքի վրա։
«Լճի ողջ երկայնքով կան կիկլոպյան ամրոցներ, բայց Լճաշենինն ամենամեծն է, տարածվում է 15 բլուրի վրա և ունեցել է 6 միջնաբերդ։ Տարբեր երկրների հնագետները գալով այստեղ և տեսնելով այն, զարմանում են՝ ասելով, որ առաջին անգամ են տեսում ամրոց՝ 6 միջնաբերդով»,- ասաց Լճաշենի բնակիչը։
Հետաքրքիր է նաև այն, որ պեղված մարդաբանական նյութերը լավ են պահպանվել։ Մեր զրուցակցի խոսքով՝ սովորաբար մարդու գանգն է միայն լավ պահպանվում, բայց Լճաշենում կան ամբողջական կմաղքներ․ «Նույնիսկ մարդու ծնկի վրա կա ոսկոր, որը կյանքի ընթացքում մաշվում է,իսկ Լճաշենի կմաղքների վրա այդ ոսկորներն էլ են պահպանված,ինչը բացառիկ է»։
«Պեղումների» աշխատանքներին գյուղացիները ևս մասնակցում են՝ ինչ-որ իրեր գտնելով։ Բադեյանն ասում է, որ եղել են դեպքեր, երբ տան հիմք փորել կամ հող վարել և արժեքավոր գտածո հայտնաբերել։ Սակայն, միևնույն ժամանակնշում, որ քիչ չեն նաև գանձագողության դեպքերը։
«Տեղափոխվելով այստեղ, մեր օրինակով փորձում ենք ցույց տալ, թե իրենց գտած արժեքը, օտարերկրացուն կոպեկներով վաճառելու փոխարեն, կարող են պահել և աշխարհին ցուցադրելով գումար վաստակել։
Լճաշենում փոքրիկ հյուրատուն-թանգարան հիմնած Բադեյանների ընտանիքը, փորձում է նաև կրթական ծրագրեր իրականացել և կրթել հենց գյուղի սերնդին, որոնք հետագայում պետք է արժևորեն պատմությունն ու ներդրում ունենան Լճաշենի հանրայնացմանը։ Իսկ կրթական դասերը բավականին հետաքրքիր են անցնում՝ պրակտիկ փորձերով։
«Մենք գյուղի երեխաների համար մարդաբանության դասեր ենք անում։ Թանգարանից բերվում են նմուշներ, սովորեցնում ենք ինչպես տարբերել մարդու սեռը, տարիքը, մահվան պատճառը և այլն։ Հիմա մտածում ենք մարզի տարբեր վայրերից նույնպես երեխաների։ Նրանց սովորեցնում ենք նաև սեպագիր կարդալ կամ նշաններով իրենց անունները գրել, տեքստ հավաքել, նաև՝ պեղումներ անել»,- տեղեկացրեց Սաթիկ Բադեյանը՝ ավելացնելով,որ գիտաժողովներ նույնպես անցկացնում են՝ հյուրընկալելով ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի տարբեր անկյուններից հնագետների։
Հարակից հրապարակումներ`
- Հնագույն հայկական Լճաշեն գյուղ այցելելու 5 պատճառ. «ՄԻՐ 24»
- Լճաշենում գտնված քառանիվ սայլը՝ նոր բացված վիճակում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան