Գերմանիայի կանցլերի կայքից հանվել են Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի մասին նրա խոսքերը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կայքից հեռացվել է նրա հայտարարության մի հատված Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքը հաշվի առնելու անհրաժեշտության մասին: Այս մասին գրում է Armenia today-ը։
Նիկոլ Փաշինյանի հետ մամուլի մասին կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ «վեճի խաղաղ կարգավորումը պետք է ձեռք բերվի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»։
Մինչդեռ, հաղորդագրության սկզբնական տարբերակի համաձայն, Շոլցը հայտարարել է, որ «վեճի խաղաղ կարգավորումը պետք է ձեռք բերվի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի հիման վրա»:
Հաղորդագրության սկզբնական տարբերակը պահպանվել է Google-ի քեշում։ Համապատասխան հայտարարությունները Գերմանիայի կանցլերը հնչեցրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մարտի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Աշոտյան. Այո, պարոն Շոլց, ստիպված եմ Ձեզ շնորհակալություն հայտնել
- Մենք ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի կողմնակիցն ենք․ Շոլց
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան