Կասեցվում է Արցախկաթ ընկերության մածունի և թթվասերի արտադրությունը
Այսօր մարտի 4-ին «Համաճարակաբանության և հիգիենիայի կենտրոն ՊՈԱԿ լաբորատորիայից ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեին հայտնել են, որ Արցախկաթ և Առաջնեկ ընկերությունների կաթնամթերքի արտադրանքների պարբերական փորձաքնությունների գործընթացում, փետրվարի 27-ին Արցախկաթ ՓԲԸ թթվասերի արտադրանքում հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ մանրէ, իսկ մածուն արտադրանքի մեջ ԱՑԽՄ֊ի թույլատրելի շեմից բարձր մանրէներ, իսկ Առաջնեկ ՓԲԸ կաթնաշոր արտադրանքում խմորասնկեր և բորբոսասնկեր։
ԱՀ տեղեկատվական շտաբից հայտնում են՝ հիմք համարելով նշած փորձաքննության արդյունքները Պետական տեչսությունների կառավարման կոմիտեի կողմից հետ է կանչվել շուկայից նշված արտադրանքները, ինչպես 27-ի արտադրության մնացորդները, այնպես էլ մինչ այսօր շուկայում վաճառվող Արցախկաթի թթվասերն ու մածունը և Առաջնեկի կաթնաշորը։
Կասեցվում է Արցախկաթ ընկերության մածունի և թթվասերի արտադրության առանձին գործառույթները, իսկ Առաջնեկ ՓԲԸ ում հայտարարվելու է սանիտարական օր։
«Խնդրում ենք, զերծ մնալ նշված ապրանքստեսակների այսօրվա գնումներից, իսկ գնված ապրանքները չօգտագործել,ինչպես նաև հայտնում ենք, որ չնայած հայտնաբերված մանրէին այս պահի դրությամբ «Արևիկ» բուժմիավորման ինֆեկցիոն բաճանմունք տվյալ մասով հիվանդներ չեն ընդունվել»,-նշում են շտաբից։