«Ժողովուրդ». Գյումրու մի փոխքաղաքապետը Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռն է, իսկ մյուսը՝ Սուրեն Պապիկյանի հորեղբոր թոռը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Գյումրու փոխքաղաքապետի պաշտոններից մեկը 5-6 ամիս է՝ թափուր է: Նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր Դավիթ Առուշանյանը, որը նախորդ տարի հոկտեմբերին հրաժարական տվեց և գործուղվեց խորհրդարան. այժմ ՔՊ խմբակցության պատգամավոր է:
Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ ՔՊ-ն փոխքաղաքապետի պաշտոնում առաջադրել է Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ Վահագն Մկրտչյանի թեկնածությունը, և առաջիկա ավագանու նիստում, քաղաքապետի ներկայացմամբ, ավագանու ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերջինս կընտրվի փոխքաղաքապետ:
«Ժողովուրդ» օրաթերթի՝ Գյումրու աղբյուրները հայտնեցին, որ Վահագն Մկրտչյանը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռն է: Գյումրիից մեր զրուցակիցը նշեց, որ վերջինս գյումրեցիներին ոչնչով հայտնի չէ, մինչ այս քաղաքական գործունեություն չի ծավալել, մասնագիտությամբ ատամաբույժ է,ավելին՝ Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ամենապասիվ անդամներից է։ «ՔՊ-ում կադրային սով է, թեկնածու չունեն, փոխքաղաքապետի պաշտոնն էլ թափուր է։ Որպեսզի ինչ-որ մեկին լավություն անեն, որոշել են իրենց ազգականին լավություն անեն»,-ասաց մեր զրուցակիցը:
Ի դեպ, Գյումրու մյուս փոխքաղաքապետը Արթուր Պապիկյանն է, ով ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հորեղբոր թոռն է, նաև՝ նախկին զինվորական»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան