Իրանում սկսել են մարգարիտ աճեցնել
Մարգարիտի մշակման նախագծի գործադիր տնօրեն Աբու Մոհամադ Հաշեմին հայտարարել է Իրանում առաջին անգամ համար ոստրեներից մարգարիտ աճեցնելու մասին, գրում է ParsToday-ը։
Աբու Մոհամադ Հաշեմին, Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, ասել է. «Թանկարժեք քարերի համաշխարհային առևտրում Իրանի մասնաբաժինը մեծացնելու նպատակով, երկրի ձկնորսության կազմակերպության հետ համատեղ ծրագրի շրջանակներում, առաջին անգամ, Փարսիան հատուկ տնտեսական գոտում մեկնարկել է ոստրեներից մարգարիտների արտադրության ծրագիրը»։
Անդրադառնալով թանկարժեք քարերի առևտրի ոլորտում Իրանի մանաբաժնի ավելացման ուղղությամբ ներդրումների ավելացմանը, Հաշեմին նշել է, «պլանավորումն արված է, և աշխատանքները կսկսվեն հաջորդ ամառ»։
Իրանի մասնաբաժինը թանկարժեք քարերի համաշխարհային առևտրում կազմում է երկու տասներորդ տոկոս, որը նախատեսվում է հասցնել 2 տոկոսի։
Գոհարքարը, որը նաև կոչվում է գոհար, թանկարժեք քար և կիսաթանկարժեք քար, հանքային բյուրեղի կտրված կտոր է, որն օգտագործվում է որպես զարդ, կամ զարդեր պատրաստելու մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան