Համաշխարհային բանկը երկրաշարժերից Սիրիային հասցված վնասը գնահատել է մոտ 5,1 մլրդ դոլար
Համաշխարհային բանկի «Սիրիայում ավերածությունների գնահատման գլոբալ գործառնական զեկույցի» համաձայն, որը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում, փետրվարին տեղի ունեցած երկրաշարժերից Սիրիային հասցված ուղղակի ֆիզիկական վնասը կազմել է մոտ 5,1 միլիարդ դոլար:
«Այդ կորուստները խորանում են տարիների ավերածությունների, տառապանքների և զրկանքների պատճառով, որոնք Սիրիայի ժողովուրդը կրել է վերջին տարիներին։ Աղետը կբերի բիզնեսի ակտիվության նվազման՝ էլ ավելի սրելով Սիրիայի տնտեսական աճի հեռանկարները»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Համաշխարհային բանկի Մերձավոր Արևելքի երկրների գծով տնօրեն Ժան-Քրիստոֆ Կարեն։
Ընդ որում, ՀԲ-ն նշել է, որ առայժմ դժվար է որոշել վնասի իրական մասշտաբը, իսկ նախնական գնահատականները տատանվում են 2,7 մլրդ դոլարից մինչև 7,9 մլրդ դոլար՝ հաշվի չառնելով տնտեսության անուղղակի կորուստները:
Համաշխարհային բանկի տվյալներով՝ ամենից շատ տուժել է Հալեպի նահանգը, որին բաժին է ընկել բոլոր ավերածությունների 45 տոկոսը (2,3 մլրդ դոլար), ինչպես նաև Իդլիբը (37 տոկոսը՝ 1,9 մլրդ դոլար) և Լաթաքիան (11 տոկոսը՝ 549 մլն դոլար):
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին 7,7 և 7,6 մագնիտուդով ավերիչ երկրաշարժեր են տեղի ունեցել Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում, որը գտնվում է երկրի հարավ-արևելքում՝ Սիրիայի սահմանի մոտ։ Վերջին տվյալներով՝ Թուրքիայում զոհերի թիվը գերազանցել է 45 հազարը, իսկ Սիրիայում զոհվել է ավելի քան 5800 մարդ։
Հարակից հրապարակումներ`
- Երկրաշարժ՝ թուրք-սիրիական սահմանին
- Թուրքը սեռական բռնության է ենթարկել փլատակներից դուրս բերված սիրիացի 13-ամյա աղջնակին
- Սիրիա. երկրաշարժից հետո փլատակներում ծնված աղջիկը որդեգրվել է
- Սիրիայում մորն ու երեխային երեք օրվա ընթացքում երկու անգամ դուրս են հանել փլատակներից
- ԱՀԿ-ն Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերը համարում է դարի աղետ
- Սիրիայում երկրաշարժից մոտ 600 դպրոց վնասվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան