
Հովիկ Աղազարյանի գործով ձերբակալված կարտոֆիլ վաճառողն ազատ է արձակվել
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի ու կարտոֆիլ վաճառողների վեճի փաստով քրեական վարույթի շրջանակում ձերբակալված քաղաքացին ազատ է արձակվել։
«Նա երեկ երեկոյան ազատ է արձակվել։ Այդ վարույթով դեռևս քրեական հետապնդում որևէ անձի նկատմամբ հարուցված չէ, նախաքննությունը շարունակվում է»,-Panorama.am-ին հայտնեցին ՔԿ-ից։
Հիշեցնենք, որ մարտի 3-ին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը վեճի է բռնվել Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառող քաղաքացիների հետ, ինչից հետո շտապել է ոստիկանության բաժին ու հաղորդում ներկայացրել։ Փաստի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 297 հոդվածի 1-ին մասի՝ խուլիգանության հատկանիշներով։
Աղազարյանը ճանաչվել է տուժող։
Հարակից հրապարակումներ`
- Իրավաբան. Տեսնես իր խմբակցության քանի՞ պատգամավորի գլխի է քացով խփել Աղազարյանն ապօրինությունների համար
- Աղազարյանին վիրավորողը ձերբակալված է, հղի կնոջը մահ պատճառածը՝ ազատության մեջ
- Աղազարյանը տուժող է ճանաչվել, մեկ անձ ձերբակալվել է
- «Հրատապ. Աղազարյան Հովոն գոտեմարտի էր բռնվել Տիգրանյան փողոցի կարտոֆիլ վաճառողների հետ»
- Լիլիթ Գալստյանը՝ Հովիկ Աղազարյանի մասին. Այս ինչ վիրտուոզ սելեկցիայի արդյունք եք դուք, շշմելու է
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին