Իրանը շուտով «Նահիդ 1» արբանյակը տիեզերք կարձակի սեփական արտադրության արբանյակակրով
Իրանի տիեզերական կազմակերպության խոսնակ Հոսեյն Դալիրյանը հայտնել է, որ «Նահիդ 1» արբանյակը մոտ ապագայում տիեզերք կարձակվի Ղաեմ 100 արբանյակակրով»։
Tasnim լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Հոսեյն Դալիրյանը «Նահիդ1» հեռահաղորդակցական արբանյակների բնութագրերի մասին ասել է.««Նահիդ 1 արբանյակն Իրանի հեռահաղորդակցության արբանյակների զարգացման ռազմավարության առաջին քայլն է, որում մշակվել են այնպիսի կարևոր տեխնոլոգիաներ, ինչպիսիք են արևային մարտկոցների բացման մեխանիզմը, ku տիրույթում կապը և այլն»:
Դալիրյանը հավելել է, որ հեռահաղորդակցության արբանյակների հետ կապված պլանավորման համաձայն՝ մասնավոր հատվածի գիտելիքահենք ընկերությունների կարողությունները կօգտագործվեն տիեզերական հեռահաղորդակցության նախագծի ավարտի և զարգացման համար:
Նա հստակեցրել է. «Նահիդ-2 արբանյակը Իրանի տիեզերական արդյունաբերության երկրորդ քայլն է տիեզերական հաղորդակցության ոլորտում, և այդ արտադրանքն իրականում տիեզերական տեխնոլոգիաների փուլային զարգացման և հասունացման պլանավորված քայլերի արդյունք է, և հաջորդ քայլերը ընթանալու են նույն պլանի համաձայն։
Իրանն այժմ առաջին 10 երկրներից մեկն է, որն ունի արբանյակների և արբանյակակիրների արտադրության և արձակման ամբողջական ցիկլ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան