Փաշինյանը՝ «Նոր Զովք»-ի շուրջ արձագանքներին. Եղավ, ձեր ասածն է
Գերմանիայում հայ համայնքի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Նոր զովք» սուպերմարկետի շուրջ զարգացումներին։
News.am-ի փոխանցմամբ, նա ասել է. «Ոչ մեկի անմեղության կանխավարկածը չխախտեմ, բայց հայտնաբերվել է, որ մի սուպերմարկետ 4 միլիարդ դրամի հարկ չի վճարել, երեկ մի ռեպորտաժ տեսա, ասացի՝ մեկնաբանությունները նայեմ, մարդիկ գրում էին, որ էս սուպերմարկետին բռնել են, որ էն մյուսի գործերը լավ գնա։ Ասում են՝ էլի սարքեցիք։ Ոչ ոք չի ասում՝ դա իրականությո՞ւն է, թե՝ ոչ։ Ասում են՝ սարքեցին, «Նոր Զովքը» փակում են, որ «Երեւան Սիթին», «Քարֆուրը» ավելի լավ աշխատի։ Եղավ, ձեր ասածն է, հրապարակային դատավարությունը ցույց կտա՝ ինչը ինչի համար է եղել։ Բոլորը պետք է վճարեն հարկերը, հարկերի չվճարումը պետք է պետական համարժեք արձագանք ստանա»։
Հարակից հրապարակումներ`
- ՊԵԿ. «Նոր Զովք»-ի պակաս վճարված հարկը կազմել է շուրջ 4․1 մլրդ դրամ
- «Նոր Զովք»-ի սեփականատերը, տնօրենը ու ևս երկու անձինք կալանավորվել են
- «Նոր Զովք». Իրավապահ մարմինների գործողությունները նպատակ ունեն խաթարել ընկերության բնականոն գործունեությունը և մեծ վնաս պատճառել
- Ձերբակալվել են «Նոր Զովք»-ի սեփականատերը, տնօրենը, հաշվապահը
- «Հրապարակ». Ինչո՞ւ է «Նոր Զովքը» հայտնվել ՊԵԿ թիրախում