Ջոն Քենեդիի զարմիկը մտադիր է 2024 թ-ին մասնակցել ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ նախկին նախագահի եղբորորդին՝ Ռոբերտ Քենեդի կրտսերը, հայտարարել է, որ մտածում է նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է NHPR ռադիոկայանը։
«Ես մտածում եմ այդ մասին, և ես հաղթահարել եմ ամենամեծ խոչընդոտը՝ կինս կանաչ լույս է տվել»,- ասել է Քենեդի կրտսերը Նյու Հեմփշիրի տեղական քոլեջ այցելության ժամանակ։
Ինչպես հաղորդում է Fox News-ը, եթե Քենեդիի ազգականը համաձայնի առաջադրվել նախագահի պաշտոնում, ապա նա կառաջադրվի Դեմոկրատական կուսակցությունից։
ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականին։ Նախկին հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես դիմում է ներկայացրել Ընտրական հանձնաժողով՝ իր թեկնածությունը գրանցելու համար, իսկ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է իր թեկնածությունը առաջադրելու մտադրության մասին, սակայն դեռ պաշտոնապես չի առաջադրվել։
ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը հորդորել է հավատալ ամուսնու խոսքերին երկրի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին և վստահություն է հայտնել, որ 2024 թվականին ամուսինը կառաջադրվի երկրորդ ժամկետի համար։
Հարակից հրապարակումներ`
- Սպիտակ տան նախկին բժիշկ հայտարարել է, որ Ջո Բայդենը սպառնալիք է ԱՄՆ-ի համար
- Բայդենը մտադիր է մասնակցել 2024-ի նախագահական ընտրություններին
- Թրամփը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու իր որոշման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան