Երկրաշարժ՝ թուրք-սիրիական սահմանին
4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում՝ Սիրիայի սահմանի մոտ։ Այս մասին մարտի 4-ին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC), գրում է «Իզվեստիա»-ն։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով 03:03-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Թուրքիայի Անթաքիա քաղաքից 14 կիլոմետր հյուսիս-արևելք։ Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի օջախը գտնվել է 5 կմ խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին 7,7 և 7,6 մագնիտուդով ավերիչ երկրաշարժեր են տեղի ունեցել Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում, որը գտնվում է երկրի հարավ-արևելքում՝ սիրիական սահմանի մոտ։ Վերջին տվյալներով՝ Թուրքիայում զոհերի թիվը գերազանցել է 45 հազարը, իսկ Սիրիայում զոհվել է ավելի քան 5800 մարդ։
Դրանից հետո տարածաշրջանում նոր երկրաշարժեր են տեղի ունեցել, սակայն ավելի ցածր ուժգնությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում սպասվում են նոր երկրաշարժներ մինչև 7․4 մագնիտուդ հզորությամբ
- Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 45 հազարը
- Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել
- Երկրաշարժ Թուրքիայում
- Թուրքիայում ձերբակալվել է երկրաշարժից գրեթե ամբողջությամբ ավերված Նուրդաղի քաղաքապետը
- Սիրիա. երկրաշարժից հետո փլատակներում ծնված աղջիկը որդեգրվել է
- Թուրքիայում 61 փաստաբան պահանջում են քրգործ հարուցել Էրդողանի դեմ երկրաշարժի կապակցությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին