ՀԺՄ. Հաճախ կիբերլրտեսական ծրագրերի, հարձակումների թիրախ են դառնում ԶԼՄ ներկայացուցիչները
Հաճախ կիբերլրտեսական ծրագրերի, հարձակումների թիրախ են դառնում լրատվամիջոցների ղեկավարները, լրագրողները: Հայաստանի ժուռնալիստների միությունը մասնագիտական աշխատանքային հանդիպումների շարք է սկսել, որոնցում ներգրավված կլինեն ԶԼՄ խմբագիրները, լրագրողները:
Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) նախաձեռնությամբ տեղի է ունեցել կիբերանվտանգության մասնագետ Ռուբեն Մուրադյանի հանդիպումը շուրջ երկու տասնյակ լրատվամիջոցների ղեկավարների, ներկայացուցիչների հետ:
Միությունից հայտնում են՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվեց կիբերանվտանգության խնդիրներին, կիբերլրտեսական Pegasus, Predator և այլ լրտեսական ծրագրերին, հեռախոսների մեջ դրա ներդրման մեխանիզմներին, պաշտպանությունը ակտիվացնելու քայլերին, լրտեսական նման ծրագրերի թիրախ չդառնալու համար անհրաժեշտ գիտելիքներին, այլընտրանքային կապերի տեսակներին, դրանց անվտանգային աստիճանին: