Մթերքներ, որոնք առավել օգտակար են տեսողության համար
A, C, E վիտամիններով և հանքանյութերով հարուստ սնունդը կարող է բարելավել տեսողությունը և կանխել աչքի հիվանդությունների զարգացումը, ասում է դիետոլոգ Անաստասիա Եֆիմովան։
Մասնագետը նշել է նաև ցինկի և Օմեգա-3 ճարպաթթուների օգտակարությունը, որոնք կարող են նվազեցնել կատարակտի զարգացման ռիսկը։ Նա ընդգծել է, որ կարևոր է այդ նյութերը ստանալ ոչ թե դեղահաբերից, այլ սննդից։
«Ա վիտամինով հարուստ մթերքներից են գազարը, ծիրանը, սեխը, մանգոն, բուլղարական պղպեղը, սպանախը, քաղցր կարտոֆիլը: Պետք է ուշադրություն դարձնել նաև լյուտեին, զեաքսանտին պարունակող ապրանքներին։ Դրանք են բրոկկոլին և կաղամբի այլ տեսակներ, եգիպտացորեն, ձու, նեկտարին, նարինջ, սպանախ, ցուկկինի»,- ասել է Եֆիմովան։
Մասնագետի խոսքով՝ ցինկ կա կարմիր մսի, թռչնի, ոստրեի, լոբու, սիսեռի և ընկույզի մեջ։ Իսկ Օմեգա-3-ն առկա է կտավատի, կտավատի յուղի, ինչպես նաև ձկան և ընկույզի մեջ:
Բժիշկը նաև առաջարկել է ուտել բրոկկոլի, մրգեր, բուլղարական պղպեղ, լոլիկ, ելակ, որոնք վիտամին C են պարունակում։ Վիտամին E-ն էլ առկա է ընկույզում, ամբողջական ձավարեղենում, տերևավոր բանջարեղենում։
Նա ընդհանուր առմամբ խորհուրդ է տվել փորձել ուտել օրական առնվազն հինգ չափաբաժին բանջարեղեն և միրգ, ինչպես նաև սննդակարգ մտցնել տարբեր յուղեր, սերմեր և ձուկ: