Դոլարը, եվրոն եւ ռուբլին շարունակում են արժեզրկվել
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 17:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.08 դրամ` մարտի 2-ի համեմատ արժեզրկվելով 0.13 դրամով։
Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 386 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 390.50 դրամ:
Փոխանակման կետերում դոլարի առքը 385-387 դրամ է, վաճառքը՝ 391 դրամ։
Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 405.56 դրամ (արժեզրկվել է 0.76 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը` 417 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 410-413 դրամ է, վաճառքը՝ 417 դրամ։
Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.92 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 5.17 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 5 դրամ, վաճառքը` 5.15 դրամ։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան