Հայկական օճառի և լվացող միջոցների արտադրությունն աճել է
Հայկական օճառի և լվացող, մաքրող միջոցների արտադրությունը շարունակում է աճել։ Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից, 2022 թվականի հունվար-դեկտեբերին Հայաստանում 13.7%-ով ավելացել է օճառի արտադրությունը։
Մասնավորապես, եթե անցյալ տարի արտադրվել է 891.3 տոննա օճառ, ապա 2021թ-ին՝ 784.2 տոննա։
Վիճակագրության համաձայն՝ Հայաստանում 15%-ով ավելացել է լվացող, մաքրող և օսլայող միջոցների արտադրությունը:
Այսպիսով, 2022թ-ի հունվար դեկտեմբերին հանրապետությունում արտադրվել է 7 504.9 տոննա լվացող, մաքրող և օսլայող միջոցներ, իսկ 2021թ-ին՝ 6 528.3 տոննա:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան