Ադրբեջանի գործելակերպն անփոփոխ է. Արցախի ԱԺ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը տարածել է հայտարարություն, որում ասվում է.
«Այսօր` մարտի 5-ին, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրականացված հերթական ահաբեկչության հետևանքով Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի 3 ծառայող զոհվել և 1 ծառայող ծանր վիրավորում է ստացել:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հայտնում եմ մեր խորին ցավակցությունը զոհվածների հարազատներին և մեր ամբողջ ժողովրդին:
Ադրբեջանի գործելակերպն անփոփոխ է. ահաբեկչական մեխանիզմների գործադրմամբ և, դրան զուգահեռ, պաշտոնական ապատեղեկատվություն տարածելու ճանապարհով մոլորեցնել միջազգային հանրությանը: Նրանց նպատակն է Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ իրականացվող ռասսայական խտրականության համատեքստում էթնիկ զտումների իրականացումը, սեփական հայրենիքից մեր ժողովրդի հարկադիր տեղահանությունը:
Կատարվածն Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակմանը զուգահեռ էսկալացիա սադրելու ադրբեջանական հետևողական քաղաքականության հերթական դրսևորումն է: Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում ենք այն փաստին, որ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը և ահաբեկչական գործողությունները հաջորդել են ս.թ. փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի` Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին ՀՀ պահանջի բավարարմանը և փետրվարի 28-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Ս. Լավրովի կողմից Լաչինի միջանցքի մասին արտահայտած դիրքորոշմանը»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի իրավասու մարմիններն իրենց տրամադրության տակ ունեն անհերքելի ապացույցներ, որոնք հերքում են ադրբեջանական տարածած տեղեկատվությունը. ԱԳՆ
- Սա նախապես ծրագրավորված և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հրահանգավորված սադրանք է. ՀՀ ԱԳՆ
- Ադրբեջանական զինծառայողների տեղաշարժը և այն դրվագը, թե ինչպես են մոտենում մեքենային, բացում դուռը և կրկին կրակում ու հետ փախչում
- Իր գործողություններով Բաքուն բացահայտ կերպով ցուցադրում է բանակցությունների՝ որպես որևէ հարցի լուծում գտնելու միջոցի ժխտում. Արցախի ԱԳՆ
- Արցախում թշնամու դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով վիրավորված ոստիկանը վիրահատվել է, վիճակը գնահատվում է կայուն ծանր. ԱՆ
- Ադրբեջանական դիվերսիոն խումբը դարանակալել էր ճանապարհամերձ անտառապատ տարածքում և այնտեղից հարձակվել մեքենայի վրա. ՆԳՆ
- Մեր գործողություններով պիտի կարողանանք ցույց տալ թշնամուն, որ իրենց այդ մտադրությունները շատ ծանր ավարտ են ունենալու հենց իրենց համար. Վարդանյան
- Ադրբեջանը շտապել է կեղծ տեղեկություն տարածել՝ իբր իրենց կողմից վնասազերծվել է ՀՀ-ից Արցախ զենք տեղափոխող մեքենա. Արցախի պետնախարար
- Միջազգային հանրությունն գործ ունի հանցավոր վարչախմբի և միջագային իրավունքը լկտիաբար անտեսող սուբյեկտի հետ. Գեղամ Ստեփանյան
- Ադրբեջանը և Թուրքիային Հայաստանի հետ խաղաղ ապրելու մտադրություն չունեն. Վարուժան Գեղամյան
- Շուշիի հարակից հատվածում մի քանի ժամ, տարբեր ինտենսիվությամբ մարտեր են. Աբրահամյան
- Ադրբեջանի դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող. Արցախի ՆԳՆ
- Ադրբեջանը խոշոր սադրանք է իրականացրել Արցախի ուղղությամբ, որը կարող է բերել նոր էսկալացիայի. Աբրահամյան
- Թշնամու դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով կա զոհ և վիրավոր. Արցախի ՆԳՆ
- Ադրբեջանի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ոստիկանության մեքենայի վրա. Արցախի ՆԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան