Թշնամին հաստատեց՝ կորուստներ ունի
Այսօր առավոտյան Արցախի «Խայփալու» կոչվող տեղանքում տեղի ունեցած մարտերի հետևանքով թշնամին կորուստներ ունի։
Ադրբեջանական կայքերը քիչ առաջ, վկայակոչելով այդ երկրի ՊՆ հայտարարությունը, հայտնեցին, որ մահացել է երկու զինծառայող՝ Ալիբեյլի Շահրիյար Ռամիզօղլուն և Հուսեյնով Էշղին Ջամիլօղլուն։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի կողմից «Խայփալու» կոչվող տեղանքում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի թիրախավորման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 և վիրավորվել մեկ ծառայող:
Ադրբեջանական կողմը կեղծ փաստեր է ներկայացնում՝ պնդելով, թե իբր ոստիկանական մեքենայով զենք էր տեղափոխվում Հայաստանից Արցախ: Այնինչ, իրականում ոչ միայն որևէ զենք չէր տեղափոխվում, այլև՝ ոստիկանության ծառայողները Ստեփանակերտից էին գնում դեպի ճանապարհին գտնվող իրենց հերթափոխի վայր:
Ավելի վաղ Արցախի ՆԳՆ ոստիկանությունից հայտնել էին, որ ոստիկանության ծառայողների և հարակից դիրքում գտնվող Պաշտպանության բանակի զինծառայողների ինքնապաշտպանական ու զսպիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը ևս ունեցել է զոհեր ու վիրավորներ՝ հետ շպրտվելով ելման դիրքեր։
Հարակից հրապարակումներ`
- Տարածքային կորուստներ չունենք. Արցախի պետնախարար
- Արցախում թշնամու դիվերսիոն հարձակումից զոհված ոստիկանները
- Ադրբեջանի գործելակերպն անփոփոխ է. Արցախի ԱԺ
- Արցախի իրավասու մարմիններն իրենց տրամադրության տակ ունեն անհերքելի ապացույցներ, որոնք հերքում են ադրբեջանական տարածած տեղեկատվությունը. ԱԳՆ
- Իր գործողություններով Բաքուն բացահայտ կերպով ցուցադրում է բանակցությունների՝ որպես որևէ հարցի լուծում գտնելու միջոցի ժխտում. Արցախի ԱԳՆ
- Արցախում թշնամու դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով վիրավորված ոստիկանը վիրահատվել է, վիճակը գնահատվում է կայուն ծանր. ԱՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան