Ադրբեջանը խոշոր սադրանք է իրականացրել Արցախի ուղղությամբ, որը կարող է բերել նոր էսկալացիայի. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ադրբեջանը խոշոր սադրանք է իրականացրել Արցախի ուղղությամբ, որը կարող է բերել նոր էսկալացիայի:
Արցախի ՆԳՆ փոխանցմամբ` մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է արձակել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Այս պահին դժվար է ճիշտ ձևակերպել, թե տեղի ունեցածը խոշոր սադրանք է՞, թե՞ տեղային ագրեսիայի նախապատրաստական փուլ, սակայն այն ուղղությունը, որտեղ տեղի է ունեցել հարձակումը արցախցի ոստիկանների ուղղությամբ, բազմաթիվ վտանգավոր վարկածների տեղիք է տալիս:
2 հիմնական վտանգ կա այդ ուղղությամբ ադրբեջանցիների հնարավոր առաջխաղացման դեպքում, սակայն դրանց կանդրադառնամ ավելի ուշ:
Ինչ վերաբերվում է ոստիկանության հերթափոխի մեքենայի անձնակազմին, ապա 4 ոստիկան են եղել, իսկ նրանց ճակատագրի վերաբերյալ թեմային ճիշտ կլինի անդրադառնալ պաշտոնական հաղորդագրությունից հետո:
Թարմացում. Ոստիկանությունը հայտնում է զոհի ու վիրավորի մասին»։
Հարակից հրապարակումներ`
- Թշնամու դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով կա զոհ և վիրավոր. Արցախի ՆԳՆ
- Ադրբեջանի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ոստիկանության մեքենայի վրա. Արցախի ՆԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան