Ադրբեջանի դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող. Արցախի ՆԳՆ
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են.
«Այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող. փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայան, մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյան, լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյան:
Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ:
ՆԳ նախարարությունն այս ծանր պահին կիսում է զոհված ոստիկանների կորստի վիշտը, զորակցություն հայտնում նրանց ընտանիքների անդամներին:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը խոշոր սադրանք է իրականացրել Արցախի ուղղությամբ, որը կարող է բերել նոր էսկալացիայի. Աբրահամյան
- Թշնամու դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով կա զոհ և վիրավոր. Արցախի ՆԳՆ
- Ադրբեջանի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ոստիկանության մեքենայի վրա. Արցախի ՆԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան