Կարմրուկի հաստատված բոլոր 20 դեպքերը եղել են չպատվաստված քաղաքացիների մոտ. Գևորգ Սիմոնյան
«ՀՀ-ում համաճարակային իրավիճակի ֆոնին ունենք 20 հաստատված կարմրուկի դեպք, որից 15 երևանաբնակ են, իսկ նրանցից 5-ին Երևան քաղաքի ենթակայության տակ գտնվող պոլիկլինիկաներում են հայտանաբերվել»,-Հրաչյա Սարգսյանի առաջարկությամբ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ վարակվածության հաստատված բոլոր դեպքերը եղել են չպատվաստված քաղաքացիների մոտ:
Փոխքաղաքապետը նաև տեղեկացրեց, որ պոլիկլինիկաներում շաբաթ և կիրակի օրերին ժամը 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում հերթապահություն է սահմանվել, կազմակերպվել ակտիվ պատվաստումային գործընթաց և գանգատներ ունեցող քաղաքացիներին տրամադրվել է խորհրդատվություն:
Գևորգ Սիմոնյանը իրազեկման ակցիա անկցացրեց՝ ասելով. «Կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է օդակաթիլային ճանապարհով մեկ հիվանդը միջինում կարող է վարակել մինչև 18 կոնտակտավորի: Հիվանդության ախտանիշներն են՝ բարձր ջերմությունը, հարբուխը, քթահոսությունը, չոր հազը և հիվանդության զարգացման 3-5-րդ օրերին նկատվում է մաշկային ցան, աչքերի բորբոքում, ըմպանացան»:
Նա հայտնեց, որ կանխարգելման միջոցը պատվաստումներն են, իսկ նրանք, ովքեր չեն պատվաստվել, պետք է կրեն դիմակներ:
«Այսօր ժամը 17:00-ից Երևանի քաղաքապետարանում կարմրուկի դեմ պատվաստումային գործընթաց են կազմակերպելու և բոլոր այն աշխատակիցները, որենք պատվաստված չեն, անգամ եթե չեն հիշում պատվաստվել են, թե չէ, խորհուրդ է տրվում մեկ դեղաչափ պատվաստում ստանալ»,-հայտնեց փոխքաղաքապետը և հավելեց, որ նույն բանը նաև վարրչական շրջաններում կարող են պազմակերպել:
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ հիշեցրեց, որ կարմրուկի դեմ պատվաստումներն անվճար են կատարվում:
Հարակից հրապարակումներ`
- Կարմրուկի հաստատված դեպքերն ավելացել են
- Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 18-ի. ԱՆ
- Վիրուսաբան. Կարմրուկի հետ կապված ունենք իրավիճակ, որը կարող է վերածվել համաճարակի
- Կարմրուկի հաստատված դեպքերն ավելանում են