Էդգար Էլբակյան. Երբ ասում ենք, որ այսօր քաղաքական Հայաստանն Արցախում է, ոչ թե Երևանում, այլաբանություն չէ
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է.
«Քաղաքական Հայաստանն Արցախն է
Երեկ արցախյան դիրքերից թշնամու ուղղությամբ արձակված ականանետային կրակը (տեսանյութի 01։31 րոպե) հայոց խոցված ռազմական արժանապատվության վերականգնման կրակ էր։ Երբ մենք ասում ենք, որ այսօր քաղաքական Հայաստանն Արցախում է, ոչ թե Երևանում, դա այլաբանություն չէ։
• Ինքնե՛րդ դատեք։ Ի՜նչ անիրավություն ու խայտառակություն ասես, որ չգործեցին թուրքերը 2020 թ․ նոյեմբերի 10-ին հետո՝ ՀՀ-ից տարածքային նվաճումներ, ՀՀ բնակավայրերի թիրախավորումներ, միջպետական մայրուղիների փակում ու թիրախավորում, նույնիսկ՝ ՀՀ ԶՈՒ գեներալի թոռան գերեվարում, և ո՛չ մի պատասխան։ «Չկրակե՛ք» բութ ու ստրկական հրաման միայն։
• Իսկ Արցախում պատասխանը չուշացավ։ Իսկ եթե թուրք-կապիտուլյանտականներն Էրդողանի ու Ալիևի հրամանով այս աստիճան հյուծած չլինեին Պաշտպանության բանակը, կգործեր նաև կապի և կառավարման համակարգ, և մեր ոստիկանները վաղօրոք կիմանային, որ դարանակալված են։ Մեր ոստիկանների մահը ևս ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանությունների խղճին է»։
Հարակից հրապարակումներ`
- Իրադրությունն Արցախի շուրջ բավականին լարված է. Տիգրան Աբրահամյան
- Թշնամին հաստատեց՝ կորուստներ ունի
- Արցախի իրավասու մարմիններն իրենց տրամադրության տակ ունեն անհերքելի ապացույցներ, որոնք հերքում են ադրբեջանական տարածած տեղեկատվությունը. ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա