Իրանի դատարանը մահապատժի է դատապարտել վեց ահաբեկչի
Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Ահվազ քաղաքի հեղափոխական դատարանը երկուշաբթի օրը մահապատժի է դատապարտել Ահվազի ազատագրման արաբական շարժման վեց զինյալների: ՏԱՍՍ-ը գրում է, որ Tasnim գործակալության տվյալներով, նրանք մեղավոր են ճանաչվել «Բասիջ» զինված խմբավորման երկու մարտիկի, ինչպես նաև մեկ ոստիկանի և մեկ զինվորի սպանության մեջ։
«Ահվազի ազատագրման արաբական շարժումը» 1999 թվականից գործում է Խուզեստան նահանգում։ Կազմակերպությունը Իրանում ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն մի շարք պայթյուններից և ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական օբյեկտների գնդակոծումից հետո։ Գրոհայինները ձգտում են Խուզեստան նահանգն անջատվել Իրանից՝ այնտեղ արաբական պետության ստեղծելու համար։ Շարժման կենտրոնակայանը գտնվում է Դանիայում և Նիդեռլանդներում։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում արտադրել են տեղական սարքեր և դեղամիջոցներ կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար
- ԵՄ-ի կախվածությունը ՌԴ էներգակիրներից մնացել է անցյալում. Եվրահանձնաժողովի ղեկավար
- Իրանում սկսել են մարգարիտ աճեցնել
- ՄԱԿ-ից հայտնում են, որ իրենք չեն կարող ստուգել Իրանում ուրանի մինչև 84% հարստացման լուրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան