ՀԱԷԿ. Առաջին անգամ ատոմակայանն աշխատում է 100 տոկոս ջերմային հզորությամբ
ՀԱԷԿ-ի թիվ 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը լրացել է 2016թ., և իրականացված արդիականացման լայնածավալ աշխատանքների շնորհիվ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացվել է 10 տարով։ Արդյունքում՝ 1995թ. ի վեր առաջին անգամ ատոմակայանն աշխատում է 100 տոկոս ջերմային հզորությամբ՝ 92 տոկոսի փոխարեն։ Նման տվյալներ են ներկայացրել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ այցելած Նիկոլ Փաշինյանին։
Կառավարությունից հայտնում են՝ ընթացքի մեջ է թիվ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման (ՇԺԵ-2) նախագիծը. աշխատանքներն իրականացվելու են 2023-2026թթ., մշակվել և Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի հետ համաձայնեցվել է ՇԺԵ-2 հայեցակարգը, պատրաստ է նաև Կառավարության որոշման նախագիծը, որով կմեկնարկի գործընթացը։ Արդյունքում ակնկալվում է, որ Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը հնարավոր կլինի անվտանգ շահագործել մինչև 2036 թվականը։
Տեղեկատվություն է ներկայացվել «ՀԱԷԿ» ՓԲԸ մարդկային ռեսուրսների և ֆինանսատնտեսական ցուցանիշների վերաբերյալ։
Անդրադարձ է եղել նաև ՀՀ էներգետիկայի ոլորտի ռազմավարության հեռանկարներին, որով նախատեսվում է մինչև 2040թ. զարգացնել ցածր ածխածնային արտանետումներով էներգիայի արտադրությունը՝ վերականգնվող և միջուկային էներգիայի արտադրությամբ: Այս համատեքստում ներկայացվել է միջազգային առաջատար փորձ։
Հարակից հրապարակումներ`
- Ավարտվել է ՀԱԷԿ-ի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգման նախագիծը
- ՀԱԷԿ-ը վերանորոգումից հետո միացվել է Հայաստանի միասնական էներգահամակարգին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին