Հատիս լեռան վրա հայտնաբերված ամրոցի վերականգնման աշխատանքների վերաբերյալ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հետ հուշագիր է կնքվել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև կնքվել է հուշագիր՝ ՀՀ Կոտայքի մարզի Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի հետագա հնագիտական ուսումնասիրության, ամրակայման և վերականգնման աշխատանքների շուրջ համագործակցության վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
«ԿԳՄՍ նախարարության կողմից հուշագիրը ստորագրել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, իսկ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից՝ լիազոր ներկայացուցիչ Արայիկ Կոսեյանը:
Հուշագիրը կնքվել է՝ կարևորելու պատմամշակութային ժառանգության արժեքն ու հետագա սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը, օժանդակելու պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնմանն ու օգտագործմանը:
Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը վստահություն է հայտնել, որ համատեղ գործունեությունը կիրականացվի՝ ի շահ հուշարձանի պահպանության և հանրայնացման: Կողմերը վերահաստատել են հուշագրով սահմանված պարտականություններն իրականացնելու պատրաստակամությունը»,- ասվում է հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ծառուկյանն ասում է՝ եթե անգամ Քրիստոսի արձանի փոխարեն դրախտը բերեր Հայաստան, միևնույնն է, լինելու էին մարդիկ, որ դեմ էին խոսելու
- «Հրապարակ». ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը ևս կմասնակցի հանդիսավոր այցին դեպի Հատիս լեռ