Գորիս-Սիսիան ճանապարհին «BMW»-ն մոտ 50 մետր գլորվել է ձորը․վարորդը մահացել է
Մարտի 5-ին, ժամը 23:22-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Հ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվել մոտակա ձորը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է Գորիս քաղաքի ԲԿ, սակայն վերջինս ճանապարհին մահացել է։
Փրկարարներն աշխատանքներ չեն իրականացրել։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան