Անկարան կարող է հրաժարվել ԱՄՆ-ից ձեռք բերել F-16-ներ. Թուրքիայի անվտանգության խորհուրդ
Թուրքիան կարող է հրաժարվել ամերիկյան F-16-ների գնումից և դիտարկել փոխարինման տարբերակները, այդ թվում ՝ ռուսական կործանիչներով: Այդ մասին «Ռիա Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի նախագահին առընթեր անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդի անդամ Չագրի Էրհանը:
Ավելի վաղ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում խոստովանել էր, որ ԱՄՆ-ը չի կարող Թուրքիային F-16 կործանիչներ վաճառել առանց Կոնգրեսի հավանության։ Նա նշել է, որ հարցը լուծելու համար անհրաժեշտ է վերացնել օրենսդիրների մտահոգությունները։
«Ես կարծում եմ, որ երկրաշարժերից հետո Թուրքիան կհրաժարվի F-16-ի խնդրանքից, քանի որ դրա արժեքը կազմում է 20 միլիարդ դոլար»,- պարզաբանել է Էրհանը։
Գործակալության զրուցակցի խոսքով, թուրքական կառավարությունը սխալ է թույլ տվել՝ Վաշինգտոնից խնդրելով կործանիչներ, որոնք Կոնգրեսը մինչ օրս հրաժարվում է տրամադրել «ինչ-որ պատրվակով», և որոնք, նրա կարծիքով, «հնացած են և անմրցունակ այլ ինքնաթիռների համեմատ»։
«Թուրքիան պետք է անհապաղ փոխի F-16-ի վերաբերյալ իր որոշումը։ Օրինակ, սեղանի դրված էր F-35-ի տարբերակը։ Թուրքիան ակնկալիքներ ուներ ծրագրից։ Այժմ կան այլ տարբերակներ, օրինակ՝ չինական ինքնաթիռը, որը վաճառվել է Պակիստանին, ռուսական ինքնաթիռները, ինչպես նաև «Eurofighter» կործանիչը»,- հայտարարել է Էրհանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին