Ընդդիմությունը պատերազմ չի ուզում. Արթուր Վանեցյան
«Ընդդիմությունն ամենաքիչն է պատերազմ ուզում։ Նորմալ մարդը չի կարող պատերազմ ուզել, չի´ կարող»,- 24News-ին տված հարցազրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով, 600 հազար մարդ ձայն է տվել Նիկոլ Փաշինյանին, քանի որ նա ասում էր, եթե ես գնամ, գալու են այսպես կոչված ռևանշիստները և բերելու են պատերազմ։
«Մենք գիտենք չէ՞, որ մարդիկ պատերազմ չեն ուզում։ Պատերազմով վախեցնելով՝ Նիկոլ Փաշինյանը կարողացավ խաբել մարդկանց ու ստանալ ձայներ»,-ասաց Վանեցյանը։
«Հայրենիք» կուսակցության ղեկավարը, վկայակոչելով տարբեր հարցումների արդյունքները, նշեց, որ Փաշինյանի ու իշխող ուժի վարկանիշն այսօր գտնվում է ամենացածր մակարդակում։
«Եթե ընդդիմությունը գործել է ոչ արդյունավետ, ոչ նպատակային, ո՞նց եղավ, որ 90 տոկոս վարկանիշ ունեցող անձն այսօր հայտնվել է այս վիճակում։ Այսօր մենք ունենք մի իրավիճակ, ես սա ասում եմ մարդկանց հետ ուղիղ շփումների արդյունքում, մարդկանց մեծ մասը չի վստահում իշխանությանը, բայց, այո, դուք ճիշտ եք, չկա վստահություն նաև ընդդիմության նկատմամբ»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան