Այո, ես քաղաքականության մեջ եմ. Արթուր Վանեցյան
«Այո, ես քաղաքականության մեջ եմ, լինելու եմ քաղաքականության մեջ այնքան ժամանակ, մինչև չհասկանամ, որ այլևս որևէ բան անել չեմ կարող»,-24News-ին տված հարցազրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, արդյոք նա շարունակո՞ւմ է զբաղվել քաղաքականությամբ, քանի որ հրապարակային վերջին գործողությունը եղել է մանդատը վայր դնելը։
«Հարցի պատասխանը շատ պարզ է, եթե կա «Հայրենիք» կուսակցությունը, իսկ այն կա, ես հանդիսանում եմ դրա ղեկավարը, ուստի քաղաքականությամ մեջ եմ»,-մանրամասնել է նա։
Ա. Վանեցյանի խոսքով, այս ընթացքում ինքը զբաղվում է կուսակցաշինական աշխատանքներով, հանդիպումներ է ունենում քաղաքացիների հետ՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում մեր երկրում, ի վերջո մարդիկ ինչ են ուզում։
«Մենք տեսնում ենք, որ երկրում նորմալ վիճակ չէ, իշխանությունները յուրաքաչյուր օր երկիրւ տանում են ավելի ու ավելի խոր ճգնաժամի, բայց հանրությունը կարծես անտարբեր է։ Հանդիպումները բազմաթիվ քաղաքացիների հետ շատ կարևոր եմ համարում։ Շատ կարևոր եմ համորւմ գույքագրել, հասկանալ խնդիրները, որպեսզի կարողանանք մեր քաղաքական գործունեության մեջ ճիշտ օգտագործենք»,-նշել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան