Բոնոն և Ալիևը գոհունակություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մյունխենյան հանդիպումից
Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոն Իլհամ Ալիևի հետ երկուշաբթի օրը քննարկել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը։ Այդ մասին տեղեկություն է հրապարակել ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ադրբեջանական պետության ղեկավարի կայքին։
«Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի շուրջ»,-ասված է հաղորդագրությունում։
Ալիևը գոհունակություն է հայտնել փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքներից և շնորհակալություն հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին «այդ ուղղությամբ մշտական ջանքերի համար»։
Իր հերթին Բոնոն ընդգծել է, որ Բլինկենը նույնպես արդյունավետ է համարում մյունխենյան հանդիպումը։
Հիշեցնենք, որ Մյունխենյան հանդիպումից օրեր անց Ադրբեջանական զինուժը մարտի 5-ին դիվերսիա իրականացրեց Արցախում, ինչի հետևանքով ոստիկանության երեք զինծառայող զոհվեցին, իսկ մեկը գտնվում է ծանր վիճակում: Արձանագրենք նաև, որ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոյի հեռախոսազանգը դիվերսիոն գործողության հաջորդ իսկ օրն է տեղի ունեցել:
Հարակից հրապարակումներ`
- Փակ միջանցքը չխանգարեց, որ Ալիևն ու Փաշինյանը հանդիպեն Մյունխենում. Արթուր Խաչատրյան
- Մյունխենում Փաշինյանը պարզապես խաղաց Ալիևի խաղը. Արմեն Մինասյան
- Մյունխենում Փաշինյանի, Ալիևի ու Ղարիբաշվիլիի մասնակցությամբ քննարկումն է մեկնարկել
- ՀՀ կառավարությունից հաստատել են, որ փետրվարի 18-ին Մյունխենում Փաշինյանը, Ալիևը և Բլինկենը հանդիպելու են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան