Կարմրուկով վարակվածների մոտ վիրուսը կարող է նորից ակտիվանալ՝ առաջացնելով ուղեղի թաղանթի բորբոքում. մասնագետ
Կարմրուկի վիրուսը երբեք օրգանիզմից դուրս չի գալիս, այն մնում է ամբողջ կյանքի ընթացքում։Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։
«Համաճարակաբանական տեսանկյունից երկու կարևոր բան շեշտեմ։ Առաջինը՝ կարմրուկի վիրուսը երբեք օրգանիզմից դուրս չի գալիս, այն մնում է ամբողջ կյանքի ընթացքում։ Վտանգավորությունը նրանում է, որ եթե նպաստող որոշակի հանգամանքներ են առաջանում, վիրուսը կարող է նորից ակտիվանալ, այս դեպքում առաջանում է ուղեղի թաղանթի բորբոքում։ Վտանգավորությունը դրա հետ է կապված, որը գրեթե 100 տոկոս ունենում է մահվան ելք»,- նշեց Գայանե Սահակյանը։
Երկրորդ վտանգն, ըստ նրա, այն է, որ եթե մարդը վարակվում է կարմրուկի վիրուսով, առաջանում է իմուն համակարգի հիշողության կորուստ։
«Սա ի՞նչ է նշանակում, որ եթե երեխան, ենթադրենք, բոլոր հիվանդությունների դեմ պատվաստվել է, կամ տարբեր հիվանություններով հիվանդացել է, իսկ արդյունքում առաջացել է իմուն հիշողություն, կարմրուկի վիրուսով հիվանդանալոց հետո օրգանիզմն այլևս չի հիշում, և օրգանիզմը դառնում է շատ խոցելի տարբեր «անշառ» հիվանդությունների նկատմամբ։ Այդ պրոցեսը տևում է երեք տարի, որպեսզի իմուն համակարգը նորից վերականգնվի, այս երկու փաստը շատ կարևոր է»,- նկատեց Գայանե Սահակյանը։
Նրա խոսքով՝ այդ երեք տարիների ընթացքում ծնողները պետք է շատ զգույշ լինեն, որ երեխան տարբեր վարակներ չվերցնի։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին